168.am-ը գրում է.

Եվրամիության (ԵՄ) անդամ 28 երկրների ղեկավարները Միության՝ հունիսի 20-ին կայնալիք գագաթնաժողովում կընդունեն քաղաքական որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին Բրյուսելում ՏԱՍՍ-ին հաղորդել է եվրոպական մի աղբյուր:

«Մենք սպասում ենք, որ (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելը եւ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնը հերթական անգամ Եվրամիության ղեկավարներին կիրազեկեն այն մասին, թե առաջընթաց կա արդյոք Մինսկի համաձայնությունների իրականցման գործում:

Իսկ քանի որ այս պահին էական փոփոխություններ չկան, ապա, ինչպես սպասվում է, նրանք կհանձնարարեն երկարաձգել պատժամիջոցները հետագա վեց ամիսներին, եւ գագաթնաժողովը համապատասխան քաղաքական որոշում կընդունի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել