Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։ Այդ պաշտոնում ընտրվել է «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել է մայիսի 14-ին, բուհի խորհրդի 15 անդամը նրան կողմ է քվեարկել,  մյուս թեկնածուի՝ Վաղարշակ Հարությունյանի, 8 կողմ ձայն։

Ա. Հարությունյանը նշեց, որ Ս. Հարությունյանը վեց ամիս եղել է պաշտոնակատար, բուհում փոփոխություններն ակնհայտ են, ինչը ֆիքսում են ուսանողները, դասախոսները, արվեստագետները։  Պայմանագիրը կնքվելու է 5 տարով։ Նախարարի խոսքով, այս տարիներին փոփոխություններն ավելի ակնառու կլինեն և պետությունն էլ նման փոփոխություններ անող ղեկավարությանը միշտ աջակցելու է, լինելու է նրանց կողքին։

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել