Panorama.am-ը գրում է.

Հաջորդ շաբաթ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն մտադիր է այցելել Իրան։  Սա կլինի Ճապոնացի վարչապետի առաջին այցը վերջին 4 տասնամյակում։ Տոկիոն հույս ունի միջնորդ հանդիսանալ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև: Այս մասին գրում է Rudaw-ը։

Իշխանության ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Տոկիոն «դեռեւս այցի մանրամասներն է կազմակերպում, այդ թվում նաև այն, թե Իրանում ում հետ է հանդիպելու վարչապետը»։ Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Աբեն բանակցություններ կվարի Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ:

Տեղական «Kyodo» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սա վերջին 41 տարիներին լինելու է Ճապոնիայի վարչապետի առաջին այցն Իրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել