168.am-ը գրում է.

Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են դեպի ԱՄՆ ընթացող՝ հազար մարդուց բաղկացած քարավանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից, հունիսի լույս 6-ի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:

Քարավանը, որտեղ կան բազմաթիվ կանայք եւ երեխաներ, կանգնեցրել են ոստիկանության ուժերն ու զինվորականները, որոնք առանց զենքի այն ուղեկցել են արագընթացիկ խճուղում՝ Տապաչուլա քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Մեքսիկայի համանուն նահանգում։
Իրադարձությունները տեղի են ունեցել այն պահին, երբ Վաշինգտնում ԱՄՆ-ի կողմից մեքսիկական ապրանքների մաքսերի սահմանման հարցն էր քննարկում Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսերը 5 տոկոսի չափով կկիրարկվեն հունիսի 3-ից եւ կաճեն՝ մինչեւ երկրի կողմից նրա տարածքով ԱՄՆ գնացող միգրանտների խնդիրի լուծումը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել