Նիկոլ Փաշինյանն էսօր խոսել ա «սև վերնաշապիկավորների մասին», ու էդ արդեն հուշում ա, որ կլիենտի վիճակը լուրջ ա: Նախ՝ վարչապետը մի նախադասության մեջ 4 անգամ հակասել ա իրեն, բայց էդ սաղ հեչ։ Ասում եմ՝ կարո՞ղ ա «դուչեն», սովորության համաձայն, «լրիվ խառնել ա սաղ»: Փաշինյանը տղերքին շփոթել ա Մուսոլինիի ժամանակ Իտալիայի փողոցներում պատժիչ գործողություններ իրականացնող «սև վերնաշապիկավորների» հետ, որոնք Մուսոլինիի իշխանության գալուց հետո պաշտոնապես դարձան իշխանական մարմին:

Պարոն վարչապետ, մի քիչ էլ ուրիշ գրականություն կարդացեք, հասկացանք, որ Մուսոլինին էս պահի ձեր կուռքն ա, բայց մի՞թե դեռ չեք հասկացել, որ դուք շատ հեռու եք տվյալ պատմական կերպարից: Կարդացեք Աբուլֆազ Էլչիբեյի մասին, Կերինսկու մասին, թե չէ արդեն մեր տղերքին խառնում եք Մուսոլինիի «սև վերնաշապիկավորների» հետ, զգույշ եղեք, գիշերամիզություն կա, բան կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել