Ձմռան համար գրեթե բոլորս էլ թուփ ենք փակում։

Արդեն իսկ ժամանակն է։

Գոյություն ունեն մի շարք տարբերակներ, սակայն ճիշտ և ապահով ձևը սա է։ Նախ՝ թփից՝ խաղողի տերևներից, հեռացրեք պոչերը և դասավորեք այն 15 հատով։

Փաթաթեք այն ծրարաձև և դրեք այն ստերիլ, չոր և մաքուր ապակե տարայի՝ բանկայի մեջ։ 

Այնուհետև հերմետիկ փակեք այն կապարիչով (այլ կերպ ասած՝ զակատ արեք)։

8-10 րոպե եռացրեք և վերջ։ 

Պահեք այն մութ վայրում և ձմռանը կարող եք հանգիստ օգտագործել։ 

Եվս մեկ տարբերակ էլ կա՝ սառեցնելը, սակայն սա ավելի լավ տարբերակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել