Operativ.am-ը գրում է․

Չինաստանն առաջին անգամ շարժական հարթակից հրթիռ է արձակել ծով՝ տիեզերք ուղարկելով 5 կոմերցիոն եւ երկու փորձարարական արբանյակներ, հաղորդում է AP-ն:

Long March 11 հրթիռն արձակվել է Դեղին ծովում Շանդուն նահանգի ափի մոտ կոմերցիոն նավի մեկնարկային հարթակից՝ նշանավորելով Long March շարքի հրթիռի 306-րդ, սակայն ծովից առաջինը արձակումը:

Չինաստանն ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո 3-րդ երկիրն է, որը յուրացրել է ծովում արձակման տեխնոլոգիան:

Ծովային արձակումներն այնպիսի առավելություններ ունեն, ինչպիսին հասարակածին մոտ տեղակայումն է, ինչն ավելի քիչ վառելիք է պահանջում ուղեծիր դուրս բերելու համար եւ այսպիսով նվազեցնում արձակման ծախսերը:

Չինաստանի տիեզերական ծրագիրը զարգանում է արագ տեմպերով՝ հատկապես 2003-ին անձնակազմի հետ կապված առաջին առաքելությունից հետո: Այսպիսով Չինաստանը դարձել է ԱՄՆ-ից եւ Ռւոսաստանից հետո 3-րդ երկիրը, որը մարդկանց տիեզերք է ուղարկում սեփական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Չինաստանը ուղեծիր է դուրս բերել երկու տիեզերակայաններ եւ մտադիր է 2020-ականների կեսերին մարսագնաց գործարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել