Միչիգանի համալսարանի հետազոտողներն առաջարկել են բացատրություն, թե ինչու է Արևի արտաքին շերտը, որը նաև կոչվում է թագ, ավելի տաք, քան նրա մակերեսը։ Այս հիպոթեզը գիտնականները ցանկանում են հաստատել Parker տիեզերական սարքի միջոցով, որը լուսատուին ռեկորդային մոտ հեռավորության վրա է հայտնվելու։

Գիտնականները նշում են, որ շատ բարձր ջերմաստիճանի պատճառով արեգակնային մթնոլորտը Արեգակի հետ համեմատած մեծանում է մի քանի անգամ, որի ժամանակ ծանր իոնների ջերմաստիճանը 10 անգամ ավելի բարձր է լինում, քան ջրածնի ջերմաստիճանը։ Այս հատվածում կան նաև ալվենովյան ալիքներ, որոնք տարածվում են մագնիսական դաշտի ամբողջ երկայնքով և տեղաշարժվում են մակերեսի և մթնոլորտի արտաքին շերտերի միջև։ Թագի որոշ հատվածներում ալիքները արեգակնային քամու ուժգնության պատճառով չեն կարողանում վերադառնալ։

Ալվենովյան կետից ներքև լիցքավորված մասնիկներն իրենց վրա զգում են ալիքների ազդեցությունը։ Գիտնականները հաշվել են, թե մակերեսից որքան հեռավորության վրա է դադարում հելիումի իոնների տաքացումը։ Պարզվել է, որ տաքացման արտաքին սահմանը գտնվում է 10-50 արեգակնային հեռավորության վրա։

Գիտնականները հուսով են, որ 2018 թվականին տիեզերք ուղարկված Parker սարքը կկարողանա տվյալներ հավաքել, որոնք կհաստատեն իրենց տեսակետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել