Aysor.am-ը գրում է.

Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկ ջոկատային 24-ամյա Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող ազգությամբ հայ Սերգեյ Խոջոյանը պնդում է, որ անմեղ է:

Սպանությունը տեղի է ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին, ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել է՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծի ենթարկում երկու անձի: Ագրեսիվ խմբին հանգստացնելու համար Բելյանկինը իր մոտ եղած գազայն ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակում:

Սակայն դա չի հանգստացնում խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործում 24-ամյա երիտասարդի վրա: Նոր քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված է ստանում կրծքավանդակի շրջանում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» և «ծանր վնաս առողջությանը» հոդվածներով:
Նախաքննության շրջանակներում արդեն իսկ կան կալանավորվածներ, որոնք բոլորն էլ հայ են՝ 27-ամյա Նարեկ Ստեփանյանը, 41-ամյա Սուրեն Մարկոսյանը և 42-ամյա Սերգեյ Խոջոյանը: Վերջինը ձեռներեց է, երկար ժամանակ ապրում է Մոսկվայում, ունի երեք անչափահաս երեխա:

Խոջոյանի ընտանիքին մոտ կանգնած Aysor.am-ի աղբյուրները պնդում են, որ նա կապ չունի սպանության հետ: Նույնը հայտարարել է նրա փաստաբան Օլեգ Ժիլցովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել