Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին խոսելը դեռ  վաղ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք դեռեւս չգիտենք, թե Ուկրաինայի նոր ղեկավարությունը ինչ քաղաքականություն է ունենալու Մինսկի համաձայնագրերի ուղղությամբ և, ընդհանրապես, ռուսական ուղղությամբ։ Այնտեղից բավականին անորոշ ազդակներ են հնչում, օրինակ՝ հանրաքվեի անցկացման մասին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ», - ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել