168.am-ը գրում է.

«Մենք հասկանում ենք, որ շատ հարցերում դե ֆակտո Արցախը միացրած է Հայաստանին, բայց բանակցային ձևաչափի մեջ այսպես չէ։ Հասկանո՞ւմ են՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը միացնել Հայաստանին, Արցախի կարգավիճակի խնդիրը բանակցությունների հիմնական հարցն է, եթե ասում են, որ այն արդեն միացած է Հայաստանին, նշանակում է՝ բանակցությունների վերջ, իսկ եթե չկա բանակցություն, նշանակում է՝ պատերազմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից Արցախում իրականացրած գործողություններին:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միասնության ավտոերթ էր իրականացրել դեպի Արցախ։ Այցի ընթացքում կուսակցության անդամները Արցախում փակցրել էին նաև ցուցանակ՝ «Հայաստանի մարզ Արցախ» գրությամբ։

Նրա խոսքով, եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա «Սասնա ծռերը» «պատերազմ են ուզում»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի դավադիր ուժեր ասելով՝ հնարավո՞ր է՝ «Սասնա ծռերին» նկատի ուներ, Աղասի Ենոքյանը բացասական պատասխան տվեց։
«Նրանք Արցախ էին գնացել, որպեսզի բացահայտեին, թե ովքեր են դավադիրները, բայց երևի չբացահայտեցին»,- ասաց Ա. Ենոքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել