ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ` հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության օրվան ընդառաջ, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։

Նիստի ընթացքում գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել և հստակեցվել են հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ծրագիրը։ Ներկայացվել են մարզերում մաքրման ենթակա տարածքների նկարագրությունը, դրանց գոտիավորված սխեմաներն ու առցանց քարտեզները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ թիրախավորված աշխատանքներ իրականացնել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել