Ճապոնացի ակտիվիստ կանայք պայքար են սկսել այն կանոնների դեմ, համաձայն որոնց՝ երկրի բազմաթիվ կազմակերպությունների աշխատակցուհիները պարտավոր են աշխատանքի գնալ բարձրակրունկ կոշիկներով՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Դերասանուհի և գրող Յումի Իսիկավան կազմակերպել է KuToo ակցիան, որի անվանումը ծագում է ճապոնական kutsu (կոշիկ) և kutsuu (ցավ) բառերի բառախաղից։ Ակցիայի շրջանակներում կինը ստորագրահավաք է սկսել Change.org կայքում։

Իսակավան հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր ստորագրահավաքը կոչ է իշխանություններին այնպիսի օրենք սահմանելու համար, որոնք գործատուներին կարգելեն կանանց ստիպել բարձրակրունկներ հագնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել