ԱՄՆ Ալաբամա նահանգի Կարբոն Հիլլի քաղաքապետ Մարկ Չեմբերսը գրել է, որ առանց համասեռամոլների ոչնչացման հնարավոր չէ փոխել այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում: Այս մասին հաղորդում է BBC News- ը:

Մարկ Չեմբերսը նման գրառում է տեղադրել իր Facebook-ի էջում, սակայն հետագայում այն ջնջել է: Ուղերձում ասվում է. «Մենք ապրում ենք հասարակության մեջ, որտեղ միասեռականները բարոյականություն են քարոզում, տրանսվեստիտները դասախոսություններ են կարդում մարդկային կենսաբանության մասին, մանկասպանները՝ մարդու իրավունքների, սոցիալիստները՝ տնտեսագիտության։ Ես գիտեմ՝ ինչպես պետք է արմատախիլ անել խնդիրը։ Գիտեմ, որ այսպես խոսել չի կարելի, բայց առանց նրանց ոչնչացնելու ուղղելու այլ միջոց չկա»։

Հրապարակումը դժգոհության ալիք է բարձրացրել։ Մասնավորապես, Ալաբամայի իրավապաշտպանները պահանջել են նրա հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել