Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ են հունիսի 5-ին մասնակցել Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորտսմութ, որտեղ տեղի Է ունեցել արարողությունը, ժամանել Էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Նոր ԶԵլանդիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի վարչապետները: Կազմակերպիչները հայտնել են, որ արարողությանը եկել են 1944 թվականի գործողության մասնակից 300 վետերաններ, որոնք բոլորն Էլ ավելի քան 90 տարեկան են: Տոնակատարության մասնակից երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծվում Է այն բանի կարեւորությունը, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմի աներեւակայելի սարսափն այլեւս երբեք չկրկնվի»: «Մենք միասին ձգտելու ենք հասնել այն բանին, որ աշխարհի բոլոր խնդիրները լուծվեն խաղաղությամբ»,-ասված Է 16 երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել