Panorama.am-ը գրում է.

«Բռնության ցանկացած դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը, ցանկացած այդպիսի դրսևորում պետք է բացառել։ Այս ամենը տեղավորվում է այն մտայնության մեջ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք: Այսինքն՝ հասարակության մեջ որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պատճառահետևանքային կապի տրամաբանության մեջ է տեղավորվում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպին։

Նա հույս հայտնեց, որ եթե կլինեն նման կարգի դրսևորումներ, ապա հնարավոր կլինի հարթել առանց բռնության կիրառման»:

Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ օրենքի առջև բոլորն են հավասար և տեղի ունեցածը բացառապես պետք է տեսնել այս տիրույթում:

Ինչ վերաբերում է վեթթինգի վերաբերյալ «Իմ քայլի» նախագծին՝ Տոնոյանն ասաց. «Մեզնից ոչ ոք չի քննարկում, որ իսկապես դատաիրավական համակարգում կան շատ լուրջ խնդիրներ, որ դատաիրավական համակարգի հանդեպ կա վստահության շատ լուրջ դեֆիցիտ և չկա վստահություն այդ համակարգի նկատմամբ, սակայն վեթինգի գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենսդրության և սահմանադրական նորմերին համապատասխան պայմաններում և կրի քաղաքակիրթ բնույթ»։
Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր խորհրդարանական մբիոնից լսել  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, որ վեթինգի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն կա, որի աշխատանքները տևական ժամանակ է իրականացվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել