Բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուների կարծիքով՝ Եղիսաբեթ II թագուհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիտմամբ է կրել կարմիր սուտակներով զարդարված թագը, գրում է Independent-ը։

Այսպես՝ Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Եղիսաբեթ II-ը ճերմակ զգեստով էր և սուտակներով զարդարված թագով։ Լեգենդի համաձայն՝ այդ թանկարժեք քարերը դրանք կրողին կարող են պաշտպանել չարիքից և հիվանդություններից։ Հենց դրանում են Twitter-ի օգտատերերը տեսնում թագուհու՝ այդ թագը կրելու իմաստը։

«Ես հիացած եմ։ Ինչպես է թագուհին թրոլում Թրամփին զարդերի միջոցով»,- գրել է նրանցից մեկը։

«Թագուհին կրել է թագը, որպեսզի Թրամփի այցի ժամանակ պաշտպանվի չարիքից»,- նկատել է մյուսը։

96 սուտակով զարդարված թագը թագուհուն նվիրել են Մյանմարի բնակիչները։ Սուտակների թիվը խորհրդանշում է հիվանդությունների քանակը, որոնցից կարող են դրանք պաշտպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել