ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սասեքսի «չար» դքսուհի Մեգան Մարքլի մասին չի խոսել արքայազն Հարիի հետ, հաղորդում է CNN-ը:

Նրա խոսքերով՝ նա Հարիի հետ զրուցել է Բուքինգհեմյան պալատ կատարած այցի ժամանակ:

Սակայն, ինչպես նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը, նրանք չեն խոսել Մարքլի և Թրամփի՝ նրա «չար» բնավորության վերաբերյալ վերջին մեկնաբանությունների մասին:

«Մենք չենք խոսել այդ մասին … Դրանք (Թրամփի մեկնաբանությունները) խեղաթյուրվել են»,- ասել է Թրամփը:

Նա նաև հավելել է, որ իրականում դքսուհուն «չար» չի համարում:

«Նա լավ աշխատանք է կատարում: Հուսով եմ, որ նրան դուր է գալիս իր կյանքը: Կարծում եմ՝ նա շատ համակրելի է»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ լրատվամիջոցները նկատել են, որ Բուքինգհեմյան պալատի պատկերասրահ այցի ժամանակ արքայազն Հարին չի շփվել Թրամփի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել