168.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել ԱԱԾ-ից:

«Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ դրանց հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի: Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում Ազգային անվտանգության տեսչական և ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ, որ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, և քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ գիտի, թե ինչ նյութեր են անհետացել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ նախորդ իշխանությունները Ազգային անվտանգության ծառայությունում որոշ փաստաթղթեր են ոչնչացրել հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել