168.am-ը գրում է.

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հնարավոր է համարում տեղեկությունները, որ Գյումրիում ադրբեջանական ծիրան կա, և որ այն բերում են Վրաստանի տարածքով:

«Ինչո՞ւ եք զարմանում, մեր ծիրանն էլ Բաքվում էին վաճառում՝ հայկական թերթերի մեջ փաթաթած: Էս գյուղացին այլ թուղթ չէր ունեցել, հայկական թերթով էր փաթաթել: Ադրբեջանցին բացում, մեր թերթը կարդում էր, ծիրանն էլ ուտում էր: Հետո մոլլան դիմեց, թե՝ այդ ծիրաններից չուտեք: Վրաստանով նաև մեր կարտոֆիլն է վաճառվել Ադրբեջանում: Ժողովուրդն ուզում է բիզնես անել ու ապրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել