Yerkir.am-ը գրում է.

Հայաստանի արտահանում-ներկրում հարաբերակցությունը -15 տոկոս է․ ներկրումը գերակշռում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։

Նա չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի խոսքով՝ դա դեռ չի նշանակում, որ լավ է այդ ամենը, դա նշանակում է, որ ճիշտ չեն կանխատեսել։

Թանդիլյանը նշեց, որ կառավարությունում կոնսերվատիվ բնույթի կանխատեսում են ներկայացնում, որպեսզի հետագայում հաստատ կարողանան հասնել այդ թվին ու ներկայացնել, որպես գերակատարում:

Ֆինանսների նախարարը չհամաձայնեց այդ գնահատականի հետ՝ ասելով, որ բյուջեի նախագիծը ներկայացնելիս իրենք մանրամասն ներկայացրել են կանխատեսումների հիմքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել