«Հիշո՞ւմ եք նիկոլականների «հուժկու» հանրահավաքը, որի ժամանակ ոմն Ջիվան Աբրահամյան Ար­ցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդելու սպառնալիք հնչեցրեց: Հիմա էլ ոստիկա­նությունը մերժել է դրա առնչությամբ քրգործի հա­րուցումը, և սույն կերպարանքը նախաձեռնեց երկ­րորդ հանրահավաքը՝ ի պաշտպանություն «անցումային արդարադատության» և այլ սրիկայություն­ների: Շատ հուժկու էր ստացվել՝ շուրջ 10 հոգի ելույթ ունեցողներ, մեկ-երկու հոգի էլ՝  ժողովուրդ: Ժողովրդական խոսքով ասած՝ թրաշամանուկների ռեյտինգը տվեցին շներին, վերջինները չկերան:

Հիշո՞ւմ եք, թե առաջինն ով ուրացավ այդ Ջիվան կոչեցյա­լին և վերջինիս հանրահավաքը: Առաջինը Ալեն Սիմոնյանն էր, ով ասաց, որ չի ճանաչում: Հետո սկսվեց «չճանաչելու» շքերթը, թեև համացանցում առկա են բոլոր ապացույցները, թե ինչ­պիսի սերտ կապեր ունի սույն կերպարանքը ՔՊCC-ի, անձամբ Նիկոլի և անգամ ոստիկանա­պետ Վալերիյ Օսիպյանի հետ:

Ինչևէ, միայն այս ագ­րեսիվ կամակատարին ուրանալով՝ Ալենը չսահ­մանափակվեց: Նա հան­կարծ «հիշեց», որ Նիկոլի քայլարշավի մասնակից չի եղել, և «քայլելու» հետ որևէ առնչություն չունի: Հետո էլ, արդեն այն բանից հետո, որ նիկոլական ամբողջ թիմը աներևակայելի ճնշում­ներով կասկածելի կեն­սագրություն ունեցող Վահե Գրիգորյանին սար­քեց ՀՀ նախագահի կող­մից առաջադրված ՍԴ անդամության թեկնածու, Արմեն Սարգսյանին քա­ղաքական հանրույթի աչ­քերում վերածելով կատարյալ չուլի, Ալենը հանկարծ որոշեց, որ դեռևս փաստ չէ, որ Վահե Գրիգորյանը կստանա ՔՊCC-ի զորակցությունը և ԱԺ-ի կողմից կնշա­նակվի ՍԴ դատավոր: Տեսնես առաջիկա­յում էլ ում և ինչը կուրա­նա «շուստրի» Ալեն Սիմոնյանը: 

Եվ արդյո՞ք այդ «թռնողական» տրամադ­րությունների համար չէ, որ սորոսական Դանիել Իոաննիսյանի կազմա­կերպությունը հանկարծ լույս աշխարհ հանեց փաստաթղթեր, որոնցով Ալեն Սիմոնյանը տեսա­կանորեն կարող է նաև ճաղերի հետևում հայտնվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել