«Հարցագրույց ԱԺ նախ­կին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ:

-Հեղափոխության 2-րդ փուլի մեկնարկը տրված է: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս փուլի հիմնա­կան բնութագրական առանձնա­հատկությունները:

- Թեև շատերը թերահավատորեն են այս ձևակերպմանը վերաբերվում, իմ կարծիքով՝ վատ ձևակերպում չէ, համենայնդեպս՝ անկեղծ է: Իսկապես, կարիք կա հասկանալու փուլերի տրա­մաբանությունը: Առաջին փուլն իշխա­նությունը վերցնելն էր: Դա արվեց հարյուր տոկոսանոց հաջողությամբ: Եթե նույնիսկ ընդունելի չէին մե­թոդները՝ հապշտապ ընտրություններ, կեղծ թիրախներ, ներքին թշնամանք, թատերականացված պոռթկումներ և այլն, դրանից փաստը չի տուժում՝ այսօր կա մեկ հոգու իշխանություն: 2-րդ փուլի համար խնդիր է դրվում՝ պահել այդ իշխանությունը: Հիմա թիրախը լինելու են դատարանները, նպատակը՝ լիակատար վերահսկելի դատական համակարգ ունենա­լը: Կանխատեսելի է, որ 2-րդ փուլի երկրորդ սերիայում սկսվելու են ճնշումները փաստաբանական հա­մայնքի վրա: 

Սահակաշվիլու օրինակը դա է ցույց տալիս: Փաստաբանական համայնքը միշտ պրոբլեմ է կամակա­տար դատական համակարգի համար, և այդ պրոբլեմը երկրի քաղաքական իշխանությունը փորձելու է լուծել: Սա է կոնկրետ և շատ ռացիոնալ նպատակը, որից հետո, կարծում եմ, կսկսվեն կյանքի կոչվել մնացած գաղափարները՝ անցումային արդարադատություն, ունեզրկում, սեփա­կանության վերաբաշխում և այլն: Ինչպես նաև պետական համա­կարգում կճնշվի ինքնուրույնության որևէ դրսևորում: Հասկանալի է, որ այս ամենը երկրում ձևավորելու է բավականին վատ մթնոլորտ, և հաշվարկել, թե դրանից հետո ինչ իրականություն ենք ունենալու, այսօր չափազանց դժվար է:

-Կարելի՞ է ենթադրել, որ կլինի նաև հեղափոխության 3-րդ կամ նույնիսկ 4-րդ փուլ:

-Տրամաբանորեն՝ այո, և 3-րդ փուլի էությունը լինելու է վերահսկելի մամուլ, վերահսկելի քաղաքական դաշտ ունենալը: Եթե կա միահեծան իշխանության հնարավորություն, միաձայն ԱԺ, վերահսկելի դատա­կան համակարգ, ապա պետք է չե­զոքացնել այլ կողմերի պոտենցիալ վտանգները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել