«Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականու­թյան առումով, ոչնչով չի զի­ջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ հա­մակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամ­ներով: 

«Ժամանակ»-ի տեղե­կություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ:

Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերու­թյուններ ունեն: Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտո­նից ազատվել է 2010 թվա­կանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել