Հղի կանանց և երեխաներին, որոնք բնակվում են Սիտե կղզում, որտեղ գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարը, խորհուրդ են տվել ստուգել օրգանիզմում կապարի քանակությունն այն բանից հետո, երբ երեխայի արյան մեջ մետաղի բարձր մակարդակ է հայտնաբերվել, հաղորդել է Le Parisien-ը:

Վերլուծությունը նորման գերազանցող ցուցանիշ է ցույց տվել՝ 50 միկրոգրամ 1լիտր արյան մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչն է հանգեցրել տարրի նման պարունակությանը:

Ապրիլի 28-ին բժիշկները փարիզեցիներին նախազգուշացրել են կապարով թունավորման վտանգի մասին: Նրանք խորհուրդ են տվել բնակարաններում «խոնավ մաքրություն» կատարել:

Կապարը, որպես կանոն, մարդու օրգանիզմ է ներթափանցում կապար պարունակող փոշի, գոլորշի շնչելու հետևանքով: Սա հանգեցնում է քրոնիկական թունավորման: Սկզբում, թունավորման դեպքում, ախտանշաններն աննշան են լինում, բայց ժամանակի ընթացքում կարող է սուր էնցեֆալոպատիա զարգանալ և ներքին օրգանների անդառնալի փոփոխություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել