Aysor.am-ը գրում է.

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն օրեր առաջ տված հրաժարականից հետո շարունակում է աշխատել մայր բուհում, բայց արդեն որպես դասախոս։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր է և հիմա էլ շարունակում է գիտամանկավարժական գործունեություն ծավալել։

«Բացի այդ՝ իմ իսկ ստեղծած ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում եմ աշխատում։ Գիտական թեմա ունեմ, բազային ֆինանսավորում կա, ինստիտուտը գործում է։ Հենց այս պահին էլ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում եմ, զբաղված եմ իմ գործերով», - ասաց Արամ Սիմոնյանը։

ԵՊՀ նախկին ռեկտորին խնդրեցինք գնահատել իր հրաժարականից հետո բուհում տիրող մթնոլորտը, դասախոսի կարգավիճակում աշխատելու զգացողությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել