Մեր ընկալիչները կարող են տարբերակել 5 հիմնական համեր` թթու, քաղցր, աղի, դառը և ումամի։ Մնացած բոլորն ուղղակի զգացողություններ են։ Դրանք նույնպես տարբեր են լինում՝ այրող, ճարպային և մետաղական համեր։ Իսկ ահա այդ համերի և զգացողությունների կորուստը կամ խեղաթյուրումը կարող են առողջական լուրջ խնդիրների և վարակների նախանշան լինել։

Համի ամբողջական կորուստ

Համի ամբողջական կորուստն անվանում են նաև ագվեզիա։ Այն կարող է լինել ձգձգված գրիպի նախանշան կամ առաջանալ հակաբիոտիկների օգտագործման ժամանակ։ Եթե բուժումից անցել է մեկ ամիս, իսկ համը դեռևս չի վերականգնվել, ապա դիմեք բժշկի։ Ընկալիչների այսպիսի խանգարումը կարող է առաջացնել.

  • Գլխի վնասվածք,
  • Վերին շնչառական ուղիների վարակ,
  • Հիպոթերոզ,
  • Կուշինգի սինդրոմ,
  • Շաքարային դիաբետ,
  • Ստոմատոլոգիական ինֆեկցիաներ,
  • Բերանի խոռոչի քաղցկեղ։

Շատ քաղցր

Եթե համեղ սթեյքից համ համեմված աղցանից հետո քաղցր համ եք զգում, ապա դուք պետք է անհանգստանաք ձեր առողջության համար։ Այս նախանշանը լուրջ հիվանդության առաջին նախանշանը կարող է լինել։ Այդպիսի հիվանդություններից են.

  • Պեստիցիդներից կամ այլ քիմիական թույներից թունավորում,
  • Ինսուլինի արտադրության խախտում և որպես հետևանք՝ շաքարային դիաբետի նախնական փուլ,
  • Նյարդային բջիջների ինֆեկցիոն վնասվածք,
  • Դեպրեսիա, խրոնիկական սթրես,
  • Ստոմատոլոգիական հիվանդություններ
  • Թոքերի քաղցկեղ։

Ամեն ինչ շատ աղի է

Աղի համ առաջանալու ամենահավանական պատճառներից մեկը բերանի խոռոչի վատ հիգիենան և ջրազրկումն են։ Հեղուկի թաքնված պակասը կարող է առաջանալ դեղամիջոցների ընդունման, ալկոհոլի և այլ վնասակար ըմպելիքների օգտագործման ժամանակ։ Սակայն եթե դուք օրական 2 անգամ մաքրում եք ատամները, բավականին քանակությամբ հեղուկ եք օգտագործում և ալկոհոլ չեք չարաշահում, ապա անհանգստանալու պատճառ, անշուշտ, ունեք։

  • Ըմպանի ինֆեկցիոն և սնկային հիվանդություններ,
  • Ստրեպտոկոկներ, ստաֆիլոկոկներ կամ պնևմոկոկներ, որոնք կարող են առաջացնել թքագեղձերի հիվանդություն։

Ամեն ինչ շատ դառն է

Եթե դուք անընդհատ դառնություն եք զգում, ապա նշանակում է, որ պետք է ստուգեք լյարդը կամ որովայնի խոռոչի այլ օրգաններ։ Դա կարող է լինել սովորական ավազակալում, որն անհրաժեշտ է վերացնել բժշկական հատուկ միջոցներով, սակայն հնարավոր է, որ պատճառներն ավելի լուրջ լինեն և բժշկի անմիջական միջամտություն պահանջեն.

  • Լյարդի և լեղապարկի հիվանդություններ,
  • Խրոնիկական խոլեցեստիտ,
  • Նյարդային համակարգի վնասվածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել