Tert.am-ը գրում է.

Մենք շարունակելու ենք օժանդակել՝ զարգացնելու «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի այն ունենա ավելի լայն հնարավորություններ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանի նոր Կառավարության հետ շատ սերտ համագործակցում է. «Այս պահին սահմանվում են նոր ներդրումների համար առաջնահերթություններ»:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցին, Էռնեկյանն ասաց, որ իրենք շատ լավ են հասկանում այդ համալիրի կարևորությունն ու մշակութային արժեքը. «Իհարկե մենք աշխատելու ենք, որ հնարավորություններ ստեղծվեն դա պահպանելու համար»:

Մարտին Էռնեկյանը նաև նշեց, որ Շիրակի օդանավակայանի շենքի առնչությամբ այս պահին համագործակցում են ճարտարապետների հետ, և արդեն գրեթե պատրաստ են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել