Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին կարող է հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Վերջինս ավելացրել է, որ կաշկանդվածություն չունեն՝ որևէ անձի հրավիրելու։

«Քննելու ենք բոլոր գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք», - ասաց պատգամավորը։
Ազգային ժողովում մեկնարկած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ նիստերը հիմնականում անցկացվելու են դռնփակ, իսկ այսօր հստակեցվելու է քննարկվելիք հարցերի շրջանակն , օրակարգն ու աշխատակարգը։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հեռարձակման ժամանակ նշել էր, որ պետք է ստեղծվի 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել