Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի հաճախակի օգտագործումը վտանգ չի ներկայացնում արյունատար անոթների համար, ինչպես ցույց էին տվել նախորդ գիտական աշխատանքները՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։

Հետազոտությանը մասնակցել է 8 հազար մարդ։ Նրանց բաժանել են 3 խմբի՝ կախված այն բանից, թե օրական քանի բաժակ սուրճ են խմում․ նրանց, ովքեր խմում են օրական 1 բաժակ սուրճ, բայց ոչ ամեն օր, ովքեր խմում են օրական 2-3 բաժակ և օրական 3 բաժակից ավելի։

Օրական 25 բաժակ սուրճ խմող մարդիկ հետազոտությանը չեն մասնակցել, սակայն արդյունքները ցույց են տվել, որ անգամ ամենօրյա 25 բաժակ սուրճը չի հանգեցնում զարկերակի էլաստիկության նվազեցման։ Միևնույն ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, ծխելը, դիետան և զարկերակային ճնշումը։

Շատ սուրճ օգտագործող մարդիկ հաճախ եղել են ծխող տղամարդիկ, որոնք պարբերաբար ալկոհոլ են օգտագործում։ Սա կարող է բացատրել, թե ինչու է նախկինում կապ ձևավորվել սրտանոթային հիվանդությունների բարձր վտանգի և սուրճի օրական մեծ չափաբաժնի միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել