Աշխարհով մեկ արագ տարածվող վնասատուները սնանկացնում են ագարակատերերին և կարող են սովի հանգեցնել՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Խոսքը եգիպտացորենի տերևի միջատի մասին է, որի թրթուրները սկսել են տարածվել ԱՄՆ-ից դեպի Աֆրիկա և Ասիա։ «Գրպանի հրեշներ» կոչվող միջատները ուտում են բույսերի 186 տեսակ, այդ թվում՝ բրինձ, եգիպտացորեն, բանջարեղեններ, բամբակ, ցորեն, սոյա և շաքարավազ։

Կարճ ժամանակում վնասատուները կարող են գրավել Եվրոպան, Ավստրալիան և Հարավարևելյան Ասիան։ Նշվում է, որ դրանց՝ Աֆրիկայում տարածվելու առաջին 3 տարում ագարակատերերը կորցրել են 13,3 մլրդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել