Ctrl Shift Face բլոգերը օգտագործել է նեյրոցանց, որպեսզի «Տերմինատոր 2»-ում Առնոլդ Շվարցենեգերին փոխարինի Սիլվեսթեր Ստալոնեով։

Բլոգերի հոլովակը սկսվում է Ջոն Մակտիրնանի «Վերջին կինոհերոսը» կատակերգությունից մի հատվածով։ Ֆիլմում տերմինատորի կուլտային դերը կատարել է Ստալոնեն։

Ctrl Shift Face-ը զարգացրել է ֆիլմի հնարավորությունները՝ վերցնելով «Տերմինատոր 2»-ից մի հատված և Շվարցենեգերի դեմքի փոխարեն Ստալոնեի դեմքը դնելով Deepfake տեխնոլոգիայի օգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել