Armenpress.am-ը գրում է.

Brexit-ի գործերով խորհրդարանական փոխնախարար Ջեյմս Քլեվեռլին դուրս Է մնացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի պաշտոնի համար պայքարից, որը բրիտանական կառավարությունը պետք Է գլխավորի Թերեզա Մեյի հեռանալուց հետո: Քլեվեռլիի հայտարարությունն առ այն, որ նա հանում Է իր թեկնածությունը, հունիսի 4-ին զետեղված Է Twitter-ում նրա Էջում:

«Պարզ Է, որ, չնայած շարքային ընտրողների կողմից ցուցաբերվող լայն աջակցությանը, խորհրդարանականները պատրաստ չեն պաշտպանելու կուսակցությունը գլխավորելու իմ մտադրությունը»,-գրել Է Քլեվեռլին, արձանագրելով, որ քաղաքական գործչի համար, որը միայն 2015 թվականից Է Համայնքների պալատի անդամ, նա գերագնահատել Է իր հնարավորությունները:

Այսպիսով, ներկայում Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնին պաշտոնապես հավակնում են ֆավորիտ համարվող Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, գործող ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթը, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար Մայքլ Գոուվը, թագավորության ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը եւ տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը, բրիտանացի պատգամավոր Մարկ Հարփերը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Կուսակցության եւս մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածուներն առաջադրելու հնարավորությունը: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ հունիսի 7-ին պաշտոնաթող կլինի ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալն իրագործելու անհնարինության պատճառով: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին: Այդ գործընթացը պետք Է սկսվի հուլիսի 10-ին եւ ավարտվի հուլիսի երկրորդ կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել