Գիտնականները գենետիկական խմբագրման մեթոդներ են կիրառել, որպեսզի դադարեցվի թռչնի գրիպի տարածումը հավի բջիջների միջև լաբորատորիաներում:

Այս մասին գրում է Daily Star-ը:

Սա նշանակալի քայլ է հանրահայտ տնային թռչնատեսակների գենետիկորեն ձևափոխված տեսակների ստեղծման համար, որոնց օգտագործումը կարող է վերջ դնել վտանգավոր հիվանդությանը։

Լոնդոնում Կայսերական քոլեջի և Էդինբուրգի համալսարանի հետազոտողները կարողացել են խմբագրել հավի ԴՆԹ-ն, որպեսզի թռչնագրիպը չկարողանա ամրապնդվել և բազմապատկվել: Թիմի համար հաջորդ քայլը կլինի նույն գենետիկական փոփոխություններով մեծ հավեր մեծացնելը»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը` Մայք ՄաքԳրյուն:

«Սա կարևոր բեկում է, որը ցույց է տալիս հավեր աճեցնելու համար գեների փոփոխման տեխնիկայի օգտագործման հնարավորությունը, որոնք կդիմակայեն թռչնի գրիպին»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել