Դերասանուհի Անջելինա Ջոլին Ալբուքերքից կարճ ժամանակով վերադարձել է Լոս Անջելես և հայտնվել հանրության մեջ դուստրերի՝ 14-ամյա Զախարայի, 13-ամյա Շայլոյի և 10-ամյա Վիվենի հետ, գրում է Hollywood Life-ը:

Ջոլին այժմ նկարահանվում է «Նրանք, ովքեր իմ մահն են ցանկանում» ֆիլմում: Նկարահանումները խլում են նրա ողջ ժամանակը, ուստի դերասանուհին երեխաներին Ալբուքերք չի տարել իր հետ:

Սակայն, վերադառնալով Կալիֆոռնիա, դերասանուհին անմիջապես յուրօրինակ «աղջիկների հավաք» է կազմակերպել: Սկզբում նա դուստրերի հետ զբոսնել է քաղաքում, հետո նրանց հետ մի քանի խանութ մտել, այնուհետև՝ սուշի-բար:

Դերասանուհու նկարահանումները կշարունակվեն մոտ վեց շաբաթ: Ջոլիի մասնակցությամբ նոր ֆիլմի հիմքում ընկած է Մայքլ Քորիթի համանուն վեպը, որը պատմում է դեռահասի մասին, որը սպանության ականատես է դառնում և ստիպված է լինում թաքնվել իրեն հետևող հանցագործներից: Կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել