Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին աշխատանքային այցով ժամանել Է Բրյուսել, որտեղ կկայանան նա կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Զելենսկին ժամանել Է Բրյուսել, որտեղ կունենա բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Ուկրաինայի նախագահը խոստացել Է եվրոպացի բարեկամներին հիշեցնել Դոնբասում զոհված ու վիրավորված հարյուրավոր երեխաների մասին»,-ասված Է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հունիսի 4-ին զետեղվել Է Twitter-ում:

Բրյուսելում Զելենսկին հանդիպումներ կանցկացնի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Բրյուսելում Ուկրաինայի կողմից արծարծվելիք հարցերի թվում կլինի «Ղրիմի վերադարձման» ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը, այդ թեման Զելենսկին մտադիր Է քննարկել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել