Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնվել է հանրության առաջ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պատժվել է Հանոյում ձախողված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի համար։

Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հունիսի 3-ին Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Մայիսի մեկ» մարզադաշտում դիտել է մարմնամարզիկների եւ արտիստների «Ժողովրդի երկիրը» ելույթը:

Իր հերթին Հարավային Կորեայի «Ռյոնհապ» գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ի պետական զանգվածային լրատվամիջոցներում Կիմ Յո Չենի այդ հայտնվելը առաջինն է դարձել ապրիլ ամսից ի վեր, երբ նա մասնակցել է Ժողովրդական գերագույն ժողովի նիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել