Կիոնարվեստների ամերիկյան ակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել կինոռեժիսոր Դևիդ Լինչին «Օսկար» պատվավոր մրցանակ հանձնել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած բացառիկ ավանդի համար (Academy Honorary Award): Հունիսի 3-ին այս մասին հաղորդվել է ակադեմիայի կայքում:

Դևիդ Լինչն ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ է, որին Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» է շնորհվել համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Իր երկարատև կարիերայի ընացքում նկարահանել է ընդամենը 10 լիամետրաժ կինոնկար, և դրանցից շատերը, օրինակ՝ «Փիղ մարդը» (The Elephant Man, 1980), «Կապույտ թավիշ» (Blue Velvet, 1986), «Սրտով վայրենիները» (Wild at Heart, 1990), դասական ֆիլմեր են դարձել:

Կինոքննադատները նշում են, որ Լինչը կռահել է կինոյի այնպիսի ֆենոմենների հայտնվելը, ինչպիսիք են Քվենթին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը և Քոեն եղբայրները: Բայց լայն հասարակության շրջանում ամենամեծ ժողովրդականությանը Լինչն արժանացել է «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) միստիկական սերիալից հետո:

Նաև որոշվել է կինոյի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր պարգև շնորհել իտալացի ռեժիսոր Լինա Վերտմյուլերին և ամերիկացի դերասան Ուես Սթյուդիին, իսկ դերասանուհի Ջինա Դևիսին՝ Ջին Հերշոլթի անվան պարգև, որը հանձնվում է հումանիզմի գործում ներդրած ակնառու ավանդի համար:

Պարգևների հանձնումը կկայանա հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսի Hollywood and Highland Center համալիրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել