Դաշնային առևտրային հանձնաժողովը նախատեսում է հակամենաշնորհային ստուգումներ սկսել Amazon-ում և Facebook-ում, իսկ Apple-ում և Google-ում՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Գերատեսչությունները դեռ չեն որոշել, թե արդյո՞ք կսկսեն այս ընթացակարգը, քանի որ հնարավոր չէ արագ արդյունքներ ստանալ: Վերջին անգամ Google-ի ստուգումները երկու տարի են տևել:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը պատրաստվում է Google-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել