Դեռ անցած տարի ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը Հայաստանում էր. նկարահանում էր նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգությունը: Հայաստան էին ժամանել նաև «Դեմք» շոու նախագծի տղաները․ նրանք ևս նկարահանվել են ֆիլմում: Այսօր արդեն համացանցում հայտնվել է ֆիլմի անոնսը:  

Գաղափարը Գոռինն է, իսկ սցենարը գրել են «Դեմք» շոուի մասնակիցները: Գլխավոր դերերում են՝ Արամ Mp3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը և այլք: Մեգգի Գրիգորյանը ֆիլմի միակ աղջիկ կերպարն է և ֆիլմում նկարահանվելու համար վարդագույն էր ներկել վարսերը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել