Panorama.am-ը գրում է.

«Հայտարարվեց, որ երկրում պետք է լինի արդար դատական իշխանություն, սահմանադրորեն անձը երաշխավորված, պաշտպանված լինի պետության կողմից։ Սակայն այն, ինչ որ այսօր տեղի է ունենում մեր երկրում, մեկ բառով կարող եմ բնութագրել՝ անօրինականություն անօրինականությունների հետևից  պետական լիազոր մարմինների կողմից»,- ասուլիսում ասաց  ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, երբ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրաձայնում են այդ անօրինականությունների մասին, բացարձակ որևէ գործառույթ չի կատարվում, որպեսզի  առերևույթ անօրինականություն կատարող անձանց ենթարկեն պատասխանատվության, առավել ևս երբ նրանց  արարքում ինչու չէ նաև առկա է հանցակազմ։

«Հայաստանի քաղաքացին, ըստ էության, չի կարող անվտանգ, ապահովված զգալ այնքանով, որ անօրինականությունը բարձրաձայնվում է, բացարձակ ոչ մեկը  դրան համապատասխան իրավական գնահատականը չի տալիս»,- ասաց Լ. Բաղդասարյանը։

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, փաստաբանն ասաց, որ  նա բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ-ում, սակայն, չգիտես ինչու քրեակատարողական հիմնարկը որոշում է, որ իր մոտ նույնպես կան բոլոր հարմարությունները, վերջինս կարող է բուժումը շարունակել «Դատապարտյալների հիվանդանցում»։ 

«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունի այն թույլատրել։ Երեկ մարդը ստանում էր հերթական բուժումը,  քրեակատարողական հիմնարկի  կողմից գալիս են ու տեղափոխում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել