168.am-ը գրում է.

Վախճանվել է Իսրայելի նախագահի կինը՝ Նեհամա Ռիվլինը: Մահը վրա է հասել այն բանից մի քանի ամիս անց, երբ նրան դոնորական թոք էին պատվաստել: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը: Պետության ղեկավար Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր:

«Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին իմ կինը՝ Սառան, եւ ես խորը ցավակցություն ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեհամա Ռիվլինի մահվան կապակցությամբ: Մենք բոլորս աղոթում էինք նրա ապաքինման համար վերջին շրջանում, երբ նա արիաբար պայքարում էր իր կյանքի համար»,-ասված է Նաթանյահուի անունից հրապարակված հայտարարության մեջ:

Տարեսկզբին նախագահի Իսրայելի կնոջը թոքի պատվաստում էին արել: Նրան վիրահատություն էր պահանջվել թոքի ֆիբրոզի պատճառով, որից նա տառապում էր մի քանի տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել