Aysor.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Սեդրակյանը անդրադարձել են Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայոց Եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող նախաձեռնություններին, շարունակվող սոցիալական, կրթական և զարգացման ծրագրերին: Մասնավոր քննարկման առարկա են դարձել Մայր Հայրենիքի զարգացման ներկա փուլում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված գաղափարները։

Անդրադառնալով աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունն առավել աշխուժացնելու և հզորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` Հայոց Հայրապետն ընդգծել է հոգևորականների պատրաստության ու վերապատրաստության կարևորությունը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համայնքներում հոգևոր հովիվների պակասը լրացնելու առումով Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս տիար Սեդրակյանի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը` հոգևոր կրթօջախների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև եկեղեցականների հետագա կրթությունն արտերկրի համալսարաններում ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել