Ազգային ժողովն ընդունեց երեկ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախագծերը։

ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջի ընթերցմամբ ընդունեց քվեների 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ն ընդունեց 96 կողմ ձայնով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 104 կողմ քվեներով։ 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ։ 

93 կողմ, 6 դեմ, 9 ձեռնպահ. ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 110 կողմ քվեներով։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 4-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել