11:08

Մայթն ապօրինի զավթված էր, և տնտեսվարողը չափից ավելի էր առաջ եկել, որի իրավունքը չի ունեցել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

Ըստ նրա՝ տնտեսվարողը զգուշացվել էր՝ վերականգնել մայթի նախնական տեսքը, բայց վերականգնելու փոխարեն մի բան էլ փորձում էր բացօթյա ամառային սրճարան կառուցել:

«Եվ եղավ արդյունքն այն, որ տվյալ պահին վարչական շրջանը վերականգնում է մայթի չափը, ինչպես և եղել է»,- ասաց նա և հավելեց, որ զրուցել է տնտեսվարողի հետ, լսել թե՛ վարչական շրջանի, թե՛ տնտեսվարողի կարծիքը:

«Մյուս կողմից տնտեսվարողն էլ, երբ սկսել է  անել, վարչական շրջանից պարտավոր էին ասել՝ նորմերը որոնք են և կասեցնել, որպեսզի մարդը ծախս չաներ զուր տեղը: Չեմ ուզում մտածել, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել, թող դա հետագայում պարզվի, պարզապես ժամանակին աչքակապություն է արել վարչական շրջանը և թույլ է տվել, որ այս ամենը տեղի ուենա»,- ասաց Աբգարյանը:

Հարցին՝ սեփականության իրավունք չունի՞ տնտեսվարողը, վերջինս պատասխանեց. «Սա ոչ մեկին չի կարող պատկանել, որևէ մեկը չի կարող մայթը սեփականաշնորհել»:


09:52

Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում Երևանի քաղաքապետարանը ապօրինի շինություն է ապամոնտաժում: 

Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է, որ ապօրինի շինություն է, կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, ծանուցումներ են ուղարկվել, սակայն կառուցապատողը շարունակել է կառուցել:


Տեղում են իրավապահները, Արաբկիրի թաղապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել