«Ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող լրջագույն պրոբլեմներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է: Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները: Հայաստանի անբարեկարգ ճանապարհների խնդիրը հասել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, և նա իր տարեկան զեկույցում անդրադարձել է դրան: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործ­վող 3477.6 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական և 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» և ենթակա են հիմնանորոգման: 

Հա­մեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տու­րիզմը տարեցտարի ծաղկում է ու արդյունքում անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել