««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին «էշելոններում» որո­շել են կիրառել, այսպես կոչված, ներքին «գրաքննության» գործիքը, ինչպես վար­վում էին նաև նախորդ իշխանություննե­րը: 

Մասնավորաբար, որոշվել է հատկա­պես մեծ հնչեղություն ունեցող հարցերի, առավել ևս՝ Արցախին ու արտաքին քա­ղաքականությանը վերաբերող խնդիրնե­րին առնչվող հրապարակային ելույթների ու հայտարարությունների նկատմամբ կազմակերպված հսկողություն սահմա­նել: 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներին ու գործադիրի ան­դամներին հանձնարարված է առավելա­գույնս լինել կոռեկտ (ինչը գոնե որոշ նա­խարարներ ու պատգամավորներ դեռ չեն կիրառում) և զգույշ, վերը նշված հարցե­րի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չանել առանց «վերևների» հետ համա­ձայնեցնելու: 

Այս քայլին իշխանություննե­րը գնում են ստիպված, քանի որ հատկա­պես պատգամավորները բավականին շատ էին «լյապեր» տալիս, ինչը ուղղա­կիորեն ազդում էր թիմի ու առաջին հեր­թին վարչապետի վարկանիշի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել