Թվում է, թե արհեստական բանականության բումն անցել է, և ներկայումս այլևս ոչ մեկի համար զարմանալի չէ, որ ալգորիթմները գրքեր են գրում, ստեղծում են երաժշտություն և անգամ սեփական ֆիլմեր։ Ոմանք այս ամենում տեսնում են «բարձրակարգ ուղեղի» ստեղծման առաջին քայլերը, իսկ ոմանք էլ նեյրոցանցը համարում են ուղղակի ծրագրավորողների զբաղմունք։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի ալգորիթմ, որոնք կարող են զարմացնել անգամ մասնագետներին։ Ավելին` այս ալգորիթմների մեծ մասը կարող է փորձարկել ցանկացած ոք։

Ճանաչում է հարբած մարդկանց

Հունական համալսարաններից մեկի գիտնականները նեյրոցանցին սովորեցրել են ինֆրոկարմիր լուսանկարների միջոցով ճանաչել հարբած քաղաքացիներին։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ հարբած մարդու մոտ փոխվում է ճակատի ջերմաստիճանը։ Առաջին հայացքից այս հայտնագործությունը շատ հետաքրքրական է թվում։ Եթե հասարակական վայրերը և մեքենաները ապահովվեն ինֆրոկարմիր լուսանկարչական սարքերով, ապա հնարավոր կլինի արագորեն հայտնաբերել հավանական իրավախախտներին։

Գունավորում է լուսանկարները

Այս անվճար օնլայն-ծառայությունը կարողանում է գունավորել սև-սպիտակ լուսանկարները։ Բնականաբար, համակարգն ունի նաև թերությունները․ գույներն այդքան էլ վառ չեն ստացվում, ինչպես ժամանակակից լուսանկարներում։ Սակայն տատիկների և պապիկների համար այն շատ լավ հնարավորություն է սեփական նկարները գունավոր տեսնելու համար։

Ստեղծում է գոյություն չունեցող մարդկանց

Ամեն անգամ այս կայք այցելելով նեյրոցանցը ստեղծում է գոյություն չունեցող մարդկանց՝ հիմնվելով հսկայական քանակությամբ լուսանկարների վրա։ Այն անվճար է, և յուրաքանչյուր ոք կարող է փորձարկել այն։

Կենդանեցնում է լուսանկարները

Ամերիկացի ծրոգրավորողները նեյրոնային ցանցին սովորեցրել են գուշակել լուսանկարների վրա պատկերված մարդկանց վարքը։ Ճիշտ է, ալգորիթմը չի կարող մարդկային ճշգրտությամբ գուշակել բոլոր շարժումները, սակայն պարզ շարժումները նրա համար հասանելի են։

Հուսանք, որ օրերից մեկ օր մենք էլ կունենաք այնպիսի լուսանկարչական ալբոմներ, ինչպես Ջոան Ռոուլինգի անմահ ստեղծագործության մեջ է պատկերված։

Լուսանկարով որոշում է սեռը, տարիքը և ազգությունը

Այս ռեսուրսն անվճար կուսումնասիրի ցանկացած լուսանկար և կնշի սեռը, տարիքը և ազգությունը։ Սակայն զգույշ եղեք, քանի որ մազերի կարճ կտրվածքը համակարգը հաճախ համարում է տղամարդկային և ձեզ վերագրում է համապատասխան սեռին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել