Yerkir.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ստամբուլի Բոյաջըքյոյ շրջանի հունական ուղղափառ Սբ Աստվածամայր եկեղեցու և դպրոցի հիմնադրամի և Միդիադում գտնվող Մոր-Գաբրիել վանական համալիրի հիմնադրամի` Թուրքիայի դեմ առանձին դիմումները. հաղորդում է թուրքական Euronews-ի ծառայությունը:

Հունական եկեղեցու և դպրոցի հիմնադրամը ՄԻԵԴ էին դիմել 2017 թ.` «Աբդուլհամիդ Հան» հիմնադրամին կցագրված անշարժ գույքի օգտագործման և տվյալ գույքի` եկեղեցուն պատկանելու հիմքով:

Իսկ Մոր-Գաբրիել վանական համալիրի հիմնադրամը ՄԻԵԴ էր դիմել 2011 թ., երբ 276 դյունյում (թուրքական չափման միավոր) տարածքով վանական համալիրի տարածքից դուրս էր մնացել 60 դյունյում հողատարածք, և այն որպես վանական համալիրի տարածք գրանցելու պահանջը մերժվել էր Միդիադի կադաստրային դատարանի կողմից:

ՄԻԵԴ-ն այսօր ընդունած որոշումով մերժել է երկու դիմումն էլ:

Ասորիների ամենամեծ աղոթատեղի համարվող Միդիադի Մոր-Գաբրիել վանական համալիրը համարվում է տարածաշրջանի ամենավեհաշուք կառույցներից մեկը: Միդիադում 397 թ. կառուցված վանական համալիրի շինարարությունն ավարտվել է 5-6-րդ դարերում: Միդիադը, նախքան ասորիների ցեղասպանությունը, ասորիների ամենախոշոր բնակավայրերից էր:

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հունական ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1877 թ. և բացվել 1893 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել