ԱՄՆ-ից հոգեբանների խումբն ուսումնասիրել է մարդու սոցիալական դասի պատկանելության ազդեցությունը նրա հնարավորությունների և հեռանկարների վրա: Սահմանվել է, որ միջին և բարձր դասերի ներկայացուցիչներն ավելի բարձր կարծիք ունեն իրենց հնարավորությունների և ունակությունների մասին, ինչը թույլ է տալիս նրանց ավելիին հասնել կյանքում: Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են Journal of Personality and Socia Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտության հավաստի արդյունքների ձեռքբերման նպատակով Պիտեր Բելմի ղեկավարությամբ հոգեբանների թիմն ընդգրկել է 152.661 մարդու:

Image result for Американские психологи рассказали, что влияет на успешность человека

Հիպոթեզը ստուգելու համար ընտրվել է աշխատանքի ընդունման իրավիճակի մոդելավորումը: Հարցազրույցի ժամանակ առավել վստահ մարդիկ ստեղծում են բարձր որակավորում ունեցող մասնագետների տպավորություն: Միևնույն ժամանակ հոգեբանները նշում են, որ վստահությունն ավելի շատ բնորոշ է միջին և բարձր դասերին: Մարդիկ պատրաստ են բավարարել խնդրանքը, եթե մարդը հավատում է ինքն իրեն և իր գործին: Ինքնավստահությունը ենթադրում է ցանկացած դժվարության հաղթահարման ունակություն:

«Առավելություններն ավելի շատ առավելություններ են բերում»,- եզրակացրել է Բելմին:

Image result for успешность человека

Բարձր եկամուտ և սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներն ավելի հաճախ պահպանում են այդ դիրքերը, հենց նրանցից են հաջողակ ձեռնարկատերեր ստացվում, կարծում է գիտական խմբի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել